Jump to content

Սեւակն ու փիսիկը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՍԵՎԱԿՆ ՈՒ ՓԻՍԻԿԸ


-Նկարում եմ հիմա քեզ,
Տե՛ս, քո տեղից չժարվես,-
Սեւակն ասաց փիսիկին
Եվ վրձինը իր ձեռքի
Թղթին տարավ ու բերեց,
Գույներն իրար մոտ շարեց...
Բայց ի՞նչ մռռան, ի՞նչ փիսո,
Թղթին առյուծ պատկերեց։
Մեր փիսոն էլ դա տեսավ,
Բեղը շոյեց ու ասավ.
-Դեռ ոչ մեկը իր օրում,
Ճերմակ ու սեւ գույներում
Չի նկարել ինձ այդպես,
Ապրես, Սեւակ, ա՜յ, կեցցե՜ս։

Եվ այդ օրից, գիտեք ի՞նչ,
Փոխվեց փիսոն քիչ ու միչ,
Էլ չէր վախում ոչ ոքից,
Անգամ բակի շնիկից՝
Ինչքան էլ նա շատ հաչեր.-
Դե, առյուծ է, ախր, չէ՞։