Jump to content

Արջն ու պառավը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ծերունին տապետապ թփի տակիցը մոտիկանում է ու, շրըխկ, արջի ետևի թաթը կտրում։ Արջը գոռում է, ո՜նց է գոռում․․․ իսկ ծերունին վախից կացինն էլ թող է անում էնտեղ, արջի թաթը կռնատակն[1] է դնում ու թե երկու ոտն ուներ, երկուսն էլ փոխ է առնում, փախչում։

Փախչում է գալիս տուն, արջի թաթը իր պառավին է տալիս ու ինքը բուխարու կողքը կտրում (փեչի), կուչ գալիս, միտք անում, արջի վրա մեղքը գալիս է։ Էն ինչ պառավն է՝ արջի թաթի մորթին[2] քերթում է, մորթուց էլ բուրդը փետում, կրակը վառում ու միսը դնում վրեն՝ եփի[3], ինքն էլ մորթու վրա նստած[4]՝ բուրդը մանում։

Արջը անտառում զռում է, զռում, տեսնում է էլ բան[5] չի կարող անել, էլ թաթը չի գտնելու։ Մի փետի ոտն ու մի костыл է շինում ու քարշ գալով թափառում է անտառում։

Գիշերը գալիս է։ Ծերունին վաղուց է քնել, իսկ պառավը նստած է ու նստած, արջի բուրդը մանում է ու սպասում, թե թաթը երբ է եփելու։ Մին էլ հանկարծ լսում է, որ մինը փողոցով գալիս է, փետով ճռճռացնում է, չրըխկացնում[6]։ Պառավը լուսածակից մտիկ տվեց ու տեղնուտեղը ահից մարեց. արջն է– չալկին հենվելով՝ մոտենում է խրճիթին։ Մոտենում է ու զռում.

Ճռճռում եմ, ճռճռում,
Լորենու ոտով,
Բարդու փետով,
Քնած է հողը,[7]



Չափածո հատվածի 6–12 տողերի նախնական տարբերակը․
6 ա․ Քնած է գյուղը,
բ․ քնած են գյուղերը



Քնած է ջուրը․․․
Գյուղերը քընած,
Շեները քընած,
Քնած չէ մենակ
Անքուն պառավը,
Իմ մորթուն նստած՝
Իմ բուրդն է մանում,
Իմ միսն է եփում։


Պառավը սարսափած կրակը[8] հանգցնում է, հատակից ներքնատունը բաց անում ու ընկնում էնտեղ, տապ անում[9]։ Ոչ մեռած, ոչ կենդանի՝ էնպես կա։ Արջը սրահն է ընկնում[10], փետը[11] թրխկացնելով, դռան փակը ետ է գցում․․․ Խրճիթն է խրվում, մթնումը ոտը փոխում է թե չէ՝ դրըխկ, ընկնում է ներքնատունը՝ պառավի գլխին։

Արջը զռում է, պառավը գոռում է․․․ Պառավի մարդը զարթնում է, վեր է թռչում ընկնում գյուղամեջ, ժողովրդին օգնության կանչի։ Մինչև գնում է կանչում, մինչև գալիս են, գալիս են խրճիթն են մտնում, տեսնում են արդեն կաղ արջը ներքնատանը պառավի ոսկորները լիզում է․․․

Վրա են թափում[12], տալիս են արջին սպանում, բայց արջին սպանելով հո պառավը էլ կենդանանալ չի[13]։ Ասենք թե՝ պառավն էլ էնպես պառավ է լինում, որ ոչ ոք չի ափսոսում[14]։

  1. [փեշն]
  2. [կաշին]
  3. [որ] եփի, [իսկ]
  4. [նստած]
  5. [ոչինչ]
  6. փետը ճռճռացնում է (չրխկացնել), չալկով թխկացնում, շրխկացնում
  7. [աշխարհքը]
  8. [իսկույն] կրակը
  9. տապ անում [էնպես էլ կա]
  10. [մտնում]
  11. [փետով]
  12. [էստեղ] վրա են թափում
  13. չի կենդանանալ
  14. պառավի համար էնքան էլ ափսոսող չեղավ