Բարակիրան նաիրուհին ինձ ժպտաց

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Ինչպես չըսիրեմ, երկիր իմ կիզված Բարակիրան նաիրուհին ինձ ժպտաց՝ «Երկիր Նաիրի» ժողովածու

Վահան Տերյան

1915
Որպես Լայերտի որդին, որպես
[ 251 ] 13

***

Ինչպե՞ս չըսիրեմ, երկիր իմ կիզված,
Պարզված վերըստին սրերին սուրսայր.
Ինչպե՞ս չըսիրեմ — հեզությամբ լցված
Դու յոթնապատիկ խոցված Տիրամայր։

Որքան որ ելան արյունիդ ագահ,
Դու կամավոր զոհ — բոլորը տվիր.
Դու հավետ եղար անարատ վըկա —
Չարերի կոխան, խաչված իմ երկիր։

Հրկեզ քո հոգին, որպես առատ խունկ,
Աշխարհի համար պարզեցիր անպարտ,
Հեզ ընդունեցիր երդում ու երկունք,
Դու արքայաբար վեհ ու անհպարտ։

Ժամ է, ե՛լ նորից, իմ ծիրանավառ,
Զրահավորվիր խանդով խնդագին,
Վառիր եիկունքի գիշերում խավար
Հրով մկրտված նաիրյան հոգին...


[1915]