Հե՜շտ է ձեզ,
Սիրում եք սեր սերել դուք միշտ։
Թոքերդ շվի շինել՝
Երգում եք սեր։ 5
Առիթը գա՝ կարող եք գործարան էլ սիրել
Առիթը գա՝ պայքար էլ կսիրեք։
Իսկ ես,
Ոնց որ տրիբուն,
Ոնց որ ըմբոստ ըմբիշ— 10
էդ բոլորին թքե՛լ եմ դեռ երեկ։
Երեկ
Դուք
Երգում էիք սերը։
Երգում էիք՝ սիրուն գարուն, առու։ 15
Բայց․.. եկավ Հոկտեմբերը—
Ու ցամաքեց «առուն»։
Հոկտեմբերը եկավ—
Ուզեց մկան։
Կա՛մք ուզեց Հոկտեմբերը— 20
Որ աշխարհում հորդի։
Հոկտեմբերը
Լսու՞մ ես
Է՜յ,
Դու՛.
Շի՛ն շինի՛ հիմա դու։ 30
Ռե՛լս շինի՛ մաշինի, թե կարաս։
Երգել աղջիկ, թե շոգի— օգուտ չկա․
Մեկ է։
Շինիր փողոց քարած։
Շինիր կանալ։
35
Հոկտեմբերը բերին կրակով։
Հոկտեմբերը բերին սովորական մարդիկ։
նրանք, որ— գիտեին՝
Առաջ դեռ— հա՛ց տուր ուտենք,
Առաջ դեռ— կերակուր, 40
Հետո— ինքնիրեն կհասնենք
Թե գարնանը,
Թե առվին,
Թե վարդին։
Հասարա՞կ է։ 45
Իհա՛րկե։
Ոնց որ աքսիո՛մա։
Ինչքան էլ երկինք համբառնաք—
է՛ս է,
է՛ս է, 50
է՛ս է։
Հասկանու՞մ եք՝
— Ո՛չ մի պառնաս.
Թեկուզ պրոլետպառնաս։
Թեկուզ պրոլետպոե՛զիա։ 55
էսպե՛ս է,
Է՛ս է,
Երգը երգ է։
Թեկուզ շոգի գրեք։
Թեկուզ պրոլետսոնետ։ 60
Լսու՞մ եք.
Լավ է— լո՛ւ արածել,
Լավ է ոռնալ,
Քան երգով գործարան սնել։
Երկնքից չենք ընկել մենք։ 65
Ոչ էլ թռչունն է մեզ բերել։
Ոչ էլ քամին։
Երկիրն է մեզ ծնել։
Հողը,
Փողոցը, 70
Հանքը,
Գործարանը։
Հոկտեմբերը բերեց մեզ դինամիտ։
Հիմի պայթենք պիտի։
Բայց ո՛չ թե երգում միամիտ — 75
Այլ դուրսը,
Դաշտում,
Ձեր դռանը։