Jump to content

Գինարբուք (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԻՆԱՐԲՈՒՔ


Վարդի բաժակը, որ նվիրել ես,
Սիրով էր լցված,
        Քո ջերմ հայացքով,
Եվ ես ըմպեցի...
Սերը իմ սրտում վարդի գույն առավ,
Վարդի բույր առավ
Ու դարձավ մի վարդ՝
Անարատ սրտի խոստովանություն...