Jump to content

Երբ ուշանում եմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Երբ ուշանում եմ,
Տխրություն է քո դեմքին երեւում,
Նրա հետ նաեւ
Վիճող մի ժպիտ,
                       Որ մարմրում է,
Սակայն չի մարում,
Ինչպես արեւի
Հրդեհը՝ հովից խայտացող ծովում...
Իմ գոյությունը
Քո այդ ժպիտի խորքում է պահվում...