Jump to content

Երանություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆ


Վարդը իր շիկնած այտերի վրա
Զգում է այրող գգվանքն անձրեւի,
(Ինքնամոռացման
Երանելի պահ)
Եվ իր թերթաթափ լինելը ասես
Նա չի նկատում այդ կարճ պահի մեջ...