Բուրումնավարդը գետի տխրեղեգ ափերի վրա
Բացում է իրեն՝ կապտահավք երկնի թովչությամբ թեթեւ,
Եվ ցանկությունը, աստղին ձգելով ձորի մութն ի վար,
Հովտի տաք ծոցում փռում է լույսի թրթիռներ ու թեւ։
Երկու մատնամոմ հանգչում են այրվող շուրթերի վրա՝
Սո՜ւս... խնկաշորից արբեցման մեղր ու թույն է ծորում...
Ափի խոտերը արծաթ ցոլքերում հոսում են վարար,
Ոսկե մի փետուր դեռ լող է տալիս վայրի ջրերում։