Jump to content

Հակառակ ընդդիմադիր մատների

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Հակառակ ընդդիմադիր մատների,
հանվելիս պատառոտված ներքնաշորեր կամ պայթող
երազներ հիշեցնող բառերը
սիրում եմ։ Բայց կա եւ դրա մյուս երեսը.
«Առանց քեզ չեմ կարող»,
«Դու իմ միակն ես» եւ այլն... Հանդարտ բառեր, որոնք
բարձրացել են օդ ու ծառերի սաղարթներից
կախված են սարդոստայնի, մշուշի պես,
քամին պիտի տանի,
ծեր հավաքարարը անօգնական է այստեղ։

Շատ դժվար է առավոտը հաջորդել
նստարանաշատ ու մութ այգու գիշերին։

Ես քեզ այլեւս չեմ ասելու, թե սիրում եմ,
երբե՛ք,
քանի որ, կրկնում եմ կրկին, իսկապես սիրում եմ։