Գիրքը ձեռքս առա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արցախը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Գիրքը ձեռքս առա)

Վարդան Հակոբյան

Թախիծ (Համո Սահյանի շիրմի մոտ)
* * *


Գիրքը ձեռքս առա՝ ես աչք ու դու՝ լույս, հոգի,
եւ հազար անգամ կարդացած հայրենները
փորձեցի նորից ընթերցել,
բայց, ավաղ, աչքերս էլ չէին տեսնում,
ծեր եմ արդեն,
բացված էջերը մոտեցրի դեմքիս,
                                շուրթերիս
ու աղոթելու պես համբուրեցի,
թոնրածոցիկ քերթվածքները Քուչակի։