Գլխավոր էջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է Գլխավոր Էջից)
Jump to navigation Jump to search
Բարի գալուստ Վիքիդարան
ազատ բովանդակության հրատարակումների առցանց գրադարան,
որը կարող է համալրել յուրաքանչյուր ոք։
Այժմ հայերենով ունենք 15 772 նյութ։

18 Մարտի 2024 | 16:10 UTC


  Ամսվա ստեղծագործություն

Շիրվանզադե՝ «Քաոս»

Երեկո էր, ձմեռամուտի այն խոնավ, ցուրտ, ձյունախառն, անձրևաբեր երեկոներից մեկը, երբ ընկերական շրջանը, փափուկ կահավորված սենյակը, սեղանի վրա խշխշող ոսկեփայլ սամովարը և վառարանի մեջ պայծառ կրակը այնքան հրապուրիչ են, որքան գարնան մեղմիկ զեփյուռը, դալար խոտը, անուշահոտ ծաղիկները, թռչնիկների քաղցր համերգը և այլ սույնանման բաներ։

Բժշկապետ Միքայել Մարությանցն, իր առանձնասենյակի մի անկյունում, սամովարի մոտ կանգնած, թեյ էր պատրաստում։ Իսկ մյուս սենյակում փափուկ բաղկաթոռների մեջ խրված, ծխում, խոսում և վիճաբանում էին երիտասարդ բժշկապետի վաղեմի ընկերակիցները, թվով երեք հոգի։

Երիտասարդների խոսակցության առարկան շուտ-շուտ փոխվում էր։ Սկսելով Թիֆլիսի կինտոներից, մտերիմ բարեկամներն անմիջապես անցան Ֆրանսիա, քննեցին հանրապետականների և միապետականների կռիվները, ծաղրեցին Բուլանժեին, անվանեցին նրան ժամանակակից Դոն-Քիշոտ և վերջ ի վերջո երկու ձեռքով բռնեցին փառասեր գեներալի ականջներից և յուր հայրենիքից դուրս շպրտեցին (Ֆրանսիայի ազատամիտ քաղաքակրթության անունով)։ Այդ տեղից մեր բարեկամներն իսկույն վերադարձան հետ, մտան Թիֆլիսի ժողովարանները, քննեցին տեղային հասարակությունը, տգեղ ու գեղեցիկ կանանց, խելոք և հիմար մարդկանց, օպերա, դրամա, պարահանդես, նվագահանդես։ Հետո հանկարծ, մտքի հրեղեն կառքով թռան Ամերիկա՝ բռնեց՛ին հնարագետ էդիսոնին, չգիտեմ, քաղաքագետ Հարրիսոնին, Քլիվլենտին, ճանապարհին մի քանի րոպե իջևանեցին Անգլիայում, զարմանալի մարգարեությամբ իմացան Սալիսբյուրիի, Գլադստոնի քաղաքական գաղտնի միտումները և նույն հրեղեն կառքով հետ դարձան, մտան բժշկապետ Մարությանցի առանձնասենյակը և սկսեցին թեյ անուշ անել։

  Համագործակցություն
  Լեզուներ

Սա հայերեն Վիքիդարանն է, որը սկսել է տեքստեր հավաքել 2007 թվականից։

Վիքիդարանի գրադարաններ կառուցվում են նաև բազում այլ լեզուներով։
Այլ լեզվանի Վիքիդարանների մասին տեղեկությունների համար խնդրում ենք այցելել հետևյալ ռեսուրսները.

Վիքիդարանի Բազմալեզվանի ՊորտալՎիքիդարան — Ազատ ԳրադարանՆորություններ և Նորամուծություններ
Վիքիդարանների Ցանկ

  Քույր նախագծեր

Վիքիբառարան
Բառարան և թեզաուրուս
Վիքիգրքեր
Դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ
Վիքիքաղվածք
Քաղվածքների հավաքածու
Վիքիպեդիա
Ազատ հանրագիտարան
Վիքիցեղեր
Ցեղատեսակների տեղեկատու
Վիքիլուրեր
Ազատ նորություններ
Վիքիպահեստ
Մեդիաֆայլերի շտեմարան
Մետա-Վիքի
Վիքիմեդիայի նախագծերի կոորդինացում