Jump to content

Գովք խնդության

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 108 ]

ԳՈՎՔ ԽՆԴՈՒԹՅԱՆ
ՍԻՐԵԼԻ Ս.—ԻՆ



Որպես մի բաժակ
Հուրհուրան գինի.
Քո՝ սրտից թող նա
Անբաժա՛ն լինի:

5 Որ ընդվզումի,
Պայքարի ժամին
Խինդով չընդունի
Քեզ գոռ թշնամին
Երգս թող քո մեջ

10 Խնդություն վառի,
Որ արթուն լինես
Ու մնաս արի։—
1929