Դարեմուտ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ձմեռնավերջի քանդակ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Դարեմուտ)

Վարդան Հակոբյան

Սահմանազանցություն
ԴԱՐԵՄՈՒՏ


Բողբոջների մեջ պայթում է տարին,
սերը վարդի մեջ թերթաթափ եղավ
եւ դարձավ սրտի միամտություն։

Որքան որ ուզեք՝ հոմանիշներ կան՝
աղջիկ, մեքենա, կահույք, սեր ու սիրտ...
Շնչահեղձումից փրկեք, հովհարներ։

Ճշմարտությունը բացում է աչքը,
տեսնում, որ իրեն փոխնորդ էր կարգված,
ի՞նչ էիք կարծում, իր... խրտվիլակը։

Սիրտս ուզեք՝ տամ, աչքս՝ հանեմ տամ,
միայն թե երգը ցախավել անենք,
մաքրենք երգերով ախոռներն ավգյան։