Jump to content

Սահմանազանցություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՍԱՀՄԱՆԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ


Լողալու համար մեկնել եմ թեւս,
լճակից հանկարծ ձգվել է երկար. -
մեղադրվում եմ ծովի՛ կարոտում...

Կանգնել եմ ուղիղ, ձգված ու շիտակ
ու ձեռքս մեկեն երկնին է հասել. -
մեղադրվում եմ օտա՛ր սիրո մեջ։
Արմատս տվել ապառաժ քարին,
սաղարթով վիհից ձգվել եմ քիչ վեր.-
մեղադրվում եմ լույսի՜ ծարավում...