Դարերդ քայլում են

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մենախոսություն Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Դարերդ քայլում են)

Վարդան Հակոբյան

Կարոտս առնեմ
***

Դարերդ քայլում են լեռների պես,
Լեռներդ քայլում են դարերի պես,
Ես երկարում եմ իմ զույգ ձեռքերը՝
Գրկում դարերդ, լեռներդ եւ քեզ։

Քայլում ենք անվերջ՝ անհունի սիրով,
Դարերի առաջ՝ վեհ ու անարատ։
Անպարտ ես դու միշտ հույսիդ լեռներով,
Լեռները՝ քեզնով բարձր ու հպարտ։