Jump to content

Դարձել եք հեռու երկրներիցս…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

* * *


Դարձել եք հեռու երկրներից
Մաշված, սրտաբեկ և տրտմերես,
Ու մոռացա ես ողջը նորից,
Եվ սիրտըս բոլորն արդեն ներեց:

Արդեն արծաթն է ցոլում մեկ֊մեկ
Ձեր ճոխ մազերի պարզ հյուսվածքում,
Եվ ձեր ճակատին պայծառ ու սեգ
Երկու ակոս է նուրբ սողոսկում։

Եվ դուք այդ գիտեք` դա չէ՞ արդյոք
Խառնում նրբագիծ մի դառնություն
Ժպտին Ձեր երբեմն այնքա՜ն անհոգ
Ու հիմա այնքան խոր ու տրտում…

Կարծես քաշվում եք ինձնից մի քիչ,
Ձեզ մեղավոր եք զգում, կարծես,
Դրա համա՞ր է գուցե մոգիչ
Ձեր դեմքը շիկնում հանկարծ այդպես։

Երբ ինձ գրկում եք խանդակարոտ
Եվ փակում աչքերն այդ ոսկևուն,
Երբ որպես թռչնակ մի վեհերոտ
Կարծես խղճիս եք ապավինում…