Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դու ինքդ քո մեջ միասիրտ․ — ինչ որ կաս՝ նա կա ուայդպե՛ս է
[ 212 ]
Դու ինքդ քո մեջ միասիրտ.— ինչ որ կաս՝ նա կա
ու այդպե՛ս է։
Դու տրվում ես մեզ մի՛շտ միասին.— ինչ որ կաս՝
նա կա ու այդպե՛ս է։
Բացվում ես, լինում, գոյանում— հառնելով հենց
ի՛նքդ քո դեմ։
Պատմում ես դու մի՛շտ քո մասին.— ինչ որ կաս՝
նա կա ու այդպե՛ս էր։
|
|