Jump to content

Հեղձուկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀԵՂՁՈՒԿ

Գիշերվա կրծքավանդակում
հեղձուկ է. -
քարերը հոսում են դեպի ցավը,
ճամփաները կանգնել, չեն գնում,
տղաները ուտում են աղջիկների շուրթերը,
բոլոր ստվերները ուրացված են տերերից,
հույսերը դարձել են անծլունակ
եւ ծաղիկների
չընդհատվող ժպիտները հիմարություններ են
առավել,
քան ամեն իմաստություն։
Իմ մեջ ծաղկում է խենթության մարգարեն։