Jump to content

Ես վիշտ ունեմ բերած երկրից հայրենի...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Ես վիշտ ունեմ բերած երկրից հայրենի...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 348,
տ. ― էջ 499, ծ. ― էջ 650



* * *


Ես վիշտ ունեմ բերած երկրից հայրենի,
Նրանով են իմ երգերը կենդանի,
[Նրանով է իմ քնարը պարծենում,
Նրանով եմ ես թև առնում, բարձրանում...]
5 Եվ չեք կարող դուք հասկանալ բնավին—
Ինչ սիրով եմ ես հանդիպում այն ցավին։

[Եվ ձեր ուրախ խնջույքների ժամանակ
Ձեռքիս բռնած կենաց գինով լի բաժակ
Ես լալիս եմ, թեև դուք չեք նկատում,
10 Իմ արցունքը սրտիս միջին է կաթում,
Իսկ իմ երգը... դուք չե՞ք լսում, թե ինչպես,
«Իմ հայրենիք, իմ հայրենիք» հառաչում է աղեկեզ։]

1893