Jump to content

Երբ ես տխուր, հուսահատ...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Երբ ես տխուր, հուսահատ...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 43
տ. ― էջ 437, ծ. ― էջ 552

* * *


Երբ ես տխուր, հուսահատ,
Ինձ կորած եմ համարում,
Շուրջս մեռած, անապատ,
Սրտիս երկյուղ է տիրում։

5 Մահու ձայնը դառնալուր
Հասանում է ականջիս,
Մարդիկ մնում անհամբույր
Եվ խլանում են կանչիս։

Մի զորություն հզորեղ
10 Ինձ հուսադրում է հանկարծ.
Եվ զգում եմ, ամեն տեղ
Դուն ինձ հետ ես, Աստված։

1889