Երբ որ կանցնի ձմեռն սաստիկ...
Արտաքին տեսք
* * *
Երբ որ կանցնի ձմեռն սաստիկ,
Դարձյալ կըգա գարուն քաղցրիկ,
Կըպճնի կրկին մեր հայրենիք,
Կըկանաչեն դաշտեր, լերինք,
5
Հայնժամ գայցեն դեպ Արմենիա
Ծարավ, նոթի որդիք նորա.
Երբ որ արևն Հայաստանի
Զվարթ, ուրախ, պայծառ փայլի,
Երբ որ դաշտըն Ավարայրի
10
Կրկին կներկվի արյամբն հայի,
Հայնժամ գայցեն դեպ Արմենիա
Ծարավ, նոթի որդիք նորա...
Երբոր Ղևոնդ ու Ներսեսներ
Կըլնեն ազգիս առաջնորդներ,
15
Երբոր կանցնեն դառն ժամեր.
. . . . . . . . . . .
Հայնժամ գայցեն դեպ Արմենիա
Ծարավ, նոթի որդիք նորա։
1883