Զարմանում ես դու

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ես քո սիրով վարարում եմ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Զարմանում ես դու)

Վարդան Հակոբյան

Երբ ուշանում եմ
***

Զարմանում ես դու, ինձ խենթ անվանում,
Որ ես գիշերվա կեսին արթնանում,
Այս փողոցներում շրջում եմ մենակ,
Ծովափ եմ գնում
Ու լուսնյակի հետ խոսքի բռնվում,
                Վիճում եմ երկար:
Զարմանում ես դու, ինձ խենթ անվանում...
Բայց դե, ինչ արած,
Ինքդ էլ գիտես, որ խենթ չեմ եղել.
Այրումդ մեղմիր,
Որ գոնե այսպե՛ս, խե՛նթ մնամ գոնե,
Հանկարծ... չգժվե՜մ...