Jump to content

Երուսաղեմի ավերումը Տիտոսի ձեռքով

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երուսաղեմի ավերումը Տիտոսի ձեռքով

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի

Երուսաղեմի ավերումը Տիտոսի ձեռքով


Ա՛յն բլուրից վերջին ժամին տեսա քաղաքն հայրենի,
Ուր ճամփորդներ հըրաժեշտ են տալիս մեր մայր Սիոնին,
Այնտեղ այրում, պղծում էին ամբարիշտներ կատաղի
Իմ հայրենի սուրբ քաղաքը՝ մատնած ահեղ հրդեհին։

Մեր տաճարն ու իմ տնակն էր այնտեղ աչքիս երևում,
Սակայն, ավա՜ղ, այնտեղ հրդեհն աղմկում էր որպես ծով
Ես նայեցի թույլ ձեռքերիս և— օ՜հ, տխո՛ւր զգացում—
Հոգիս վառվեց համըր, անուժ վրեժխնդրության ծարավով։

Այղ բյուրից ես առաջ էլ նայում էի նույն ժամին
Դեպի քաղաք, ուր արևը մայր էր մտնում ժըպտալով,
Որ վարդաշող քողի նման մեգն իջնում էր սարերին,
Ուր Սիոնը փայլփլում էր վերջալույսի շողերով։

Այստեղ էի և՛ այս վերջին, տխուր ժամին ես կանգնած.
Բայց էլ սիրտս չէր գրավում մուտք խոնարհվող արեգակ.
Ես անհամբեր մընում էի, որ Եհովան զայրացած՝
Թափեր երկիր ահեղ որոտ, շանթ, փոթորիկ ու կայծակ…

Բայց ո՛չ… Քո սուրբ տաճարի մեջ, ուր դու էիր թագավոր,
Հեթանոսներն անկարող եև այնտեղ դառնալ տեր, իշխան,
Փո՛ւյթ չէ, թե քո տաճարն ընկավ, մի ա՛յլ տաճար փառավոր
Սիրած ազգըդ յուր սրտի մեջ քեզ կանգնել է հավիտյան…