Նրա երգը բառեր չունի,
Նրա երգը անհնչյուն է,
Նրա երգը չի վերծանվում։
«Քո՝ զոհվածիդ, շիրմաքարին
Մի չպարպված
Բաժակ է միշտ մնում տխուր։
Այդ բաժակը ես եմ, սեր իմ։
Քո՝ զոհվածիդ, շիրմի վրա
Կաթիլ-կաթիլ իմ օրերը
Շուռ եմ տալիս՝
Այդ չպարպված բաժակն ինչպես։
Սա՞ էր սիրո վայելումը,
Ինչո՞ւ, ինչո՞ւ եղավ այսպես»։
Գուցե երգն այս ճի՞շտ չստացվեց,
Թող ինձ ներեն երգողները,
Քանզի երգն այս բառեր չունի,
Քանզի երգն այս անհնչյուն է,
Քանզի երգն այս չի վերծանվում։