Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

VII


Ցեղագրական միութիւնը ինքըստինքեան
ազգային միութիւն չէ - այդ մենք տեսանք: Միեւնոյն
ազգի զանազան հատուածները կարող են
ունենալ տարբեր կենցաղներ, ինչպէս եւ տարբեր
ազգերի այս կամ այն հատուածները կարող են
ունենալ նոյն կենցաղը:

Բայց եթէ անտես թողնենք մասնակի շեղումները
ու վերցնենք ազգերը իբրեւ ամբողջութիւններ,
կը տեսնենք, որ կան ցեղագրական գծեր, որ
յատուկ են ամբողջ ազգին եւ որ տարբերում են
այս մի ազգը միւսներից:

Իր ներոում, ամէն մի ազգ բաժանուած է զանազան
հատուածների՝ ըստ բնակութեան վայրի,
տնտեսական ու սոցիալական դրութեան, քաղաքակրթութեան
աստիճանի եւն: Այս տարբերութիւնները
բնականօրէն ու անխուսափելիօրէն առաջ
են բերում աւելի կամ պակաս խոշոր տարբերութիւններ
նաեւ կենցաղի մէջ. լեռնաբնակն
ու դաշտեցին, հողագործն ու վաճառականը,
համալսարանաւարտն ու անգրագէտը, հոգեւորականն
ու զինուորականը, - որոնք չեն կարող ու–