Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուանք ու զայրոյթ է յարուցանում:

Ի դէպ նկատեմ, որ սա առիթ է տուել չակերտների
մէջ առնել, ծաղրի ու անարգանքի առարկայ
անել այնպիսի բարձրարժէք գաղափարներ,
ինչպիսի են ազգասիրութիւնն ու Հայրենասիրութիւնը։

Պէտք է տարբերել չօվինիզմը ազգային գիտակցութիւնից
ու նրա առողջ արտայայտութիւններից,
պէտք է կարողանալ որոշել, թէ տուեալ
պայմանների մէջ որտե՞ղ է վերջանում «ազգասիրութիւնը»
եւ որտեղից սկսւում «ազգամոլութիւնը»:

Շատ էլ հեշտ բան չէ սա. իրան անկեղծօրէն
«ազգասէր» միայն համարողը յաճախ ընկնում է
վայրենի շօվինիզմի մէջ, ինչպէս եւ դրան հակառակ
շօվինիզմից վախեցողը յաճախ խեղդում
է իր մէջ ազգային ամենէն առողջ բնազդներն անգամ:

Ընդգծեցի՝ տուեալ պայմանների մէջ, որովհետեւ
ընդհանուր նորմաներ չկան եւ ամէն մի
կոնկրէտ դրութիւն առաջադրում է ազգին յատուկ
պահանջներ ու հարկադրում է յատուկ ընթացք
(օրինակ՝ մեծ տագնապների, պատերազմի,
ապստամրութեան կամ յեղափոխութեան ընթացքում
ազգային գիտակցութիւնը չի կարող սահմանափակուել
նոյն արտայայտութիւններով, ինչ
ունենալու է խաղաղ ժամանակ):

Բայց որքան էլ դժուար լինի գիծ քաշել «ազ–