Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուայ ֆելլահը, որը թէեւ շարունակում է պահել
իր ֆիզիքական գոյութիւնը հայրերից մնացած
փառահեղ աւերակների մէջ, բայց կորցրել է այն
կազմակերպութիւնն ու մշակոյթը, այն գիտութիւեը,
դաւանանքը, արհեստն ու արուեստը, որոնց
արդիւնքն է եղել Թեփեսը. կորցրել է նոյնիսկ
գիտակցութիւնը, թէ կայ կամ եղել է որեւէ
կապ իր ու այդ Հոյակապ գերեզմանների, տաճարների
ու պալատների միջեւ:

Ազգերը անմահ չեն: Բայց սխալ կը լինէր եզրակացնել,
թէ ուրեմն ազգը, իբրեւ այդպիսին,
իբրեւ ուրոյն երեւոյթ՝ ժամանակաւոր է ու անցողակի:
Ազգերը մեռնում են, բայց ազգութիւնը
իբրեւ երեւոյթ մնում է (ինչպես մարդիկ մեռնում
են, բայց «մարդը» մնում է, ինշպէս
պետութիւնները կործանւում են, բայց «պետութիւնը»
մնում է), եւ մեռած ու մեռնող ազգերի փոխարէն
ծնունդ են առնում նորերը:

Հռովմէական (լատին) ազգի բեկորներից կառուցուեց
իտալական ազգը: Գոթական վայրենի
ցեղերը ծնունդ տուին գերմանական ազգին ու անապատներում
թափառող սեմիթական տրիբունները՝
արաբ ազգին: Մեծն Կարոլոսի (Շարլեմանի)
ժամանակ ֆրանսական ազգը գոյութիւն չունէր
դեռ: Ռումանական ազգը կազմուել է ոչ առաջ,
քան 12-րդ դարում:

Եւ եթէ մի կողմից ազգերը ձուլւում են իրար
հետ, լուծւում են իրար մէջ, կլանում են մէ–