Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

III


Թերեւս հակառակը. քաղաքակրթութեան
զարգացման հետ զուգընթացաբար՝ կարծես աւելի
ու աւելի արտայայտւում են ու շեշտւում ազգային
անհատականութիւնները, աւելի ու աւելի
բիւրեղանում անձեւ զանգուածներից ազգային
հաւաքական մարմինները:

Եւ եթէ, լուծւում են իրար մէջ, կլանում են
այնքան ուսումնասիրում Էին իրական երեւոյթները,
որքան դատում Էին ու դատողութիւնների
վրայ հիմնուած վերացական շէնքեր կառուցանում -
կարծում էին, թէ մարդկային առաջադիմութիւնը
տանում է ազգերը աստիճանաբար
դէպի ապազգայնացում եւ հեռանկարում տեսնում
էին մի մարդկութիւն - մի ազգ:

Կարծես յատկապէս այդ սխալը, այդ փիլիսոփայական
նախապաշարմունքը փարատելու համար
էր, որ յաջորդ 19րդ դարը ու մանաւանդ
մեր ապրած ժամանակը 20րդի առաջին քառորդը
ամէնից աւելի ու գերազանցօրէն «ազգային»
եղան:

19րդ դարում վերակազմուեցին այնպիսի ազգային
պետութիւններ, վերածնուեցին կամ նոր
ծնունդ առան այնպիսի ազգային գրականութիւններ,
որոնց հնարաւորութիւնը ոչ ոք չէր կռահում
18րդ դարում:

Ազդային գիտակցութիւնը մի նոր ու աննա–