Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կղզիից ու Փրիւղիայից, նուաճել է երկիրր, նստել
այստեղ ու խառնուել բնիկների հետ:

Ահա այս յաբեթական (քալդէական) ու արիական
ցեղերի պատկանող ժողովուրդների խառնուրդն
է, որ մեր պատմութեան նախօրեակէն
հիմն Է դրել ապագայ հայ ազգին:

Հետագայում — արդէն պատմական շրջանում —
մեր երկիրը մշտական կայուն է եղել ցեղերի
ու ժողովուրդների շարժման մեծ ճամբու
վրայ: Ո՞վ ասես, որ չէ տրորել իր ոտների տակ
հայկական բարձրաւանդակը: Հայաստան մտել
են, Հայաստանի վրայով անցել, մասամբ նստել
ու ձուլուել են տեղացիների հետ՝ յաջորդաբար,
տարբեր ժամանակներում՝ շատ տարբեր ժողովուրդներ,—
պարսիկներ, պարթեւներ, միդիացիներ,
ալաններ, քուրդեր, հրեաներ, հռովմէացիներ,
բիւզանդական յոյներ, արաբներ, վրացիներ,
թուրք-թաթարական ցեղեր...

Սրանք բոլորը խառնուել են իրար,— խառնուել
են ոչ թէ միակերպ ու հաւասար չափերով՝
միագոյն բարդ արիւն կազմելու համար, այլ
տարբեր շրջաններում տարբեր բաղադրութիւններով
ու տարբեր չափերով եւ կազմել են ցեղային
շատ տարբեր, շատ բազմերանգ խառնուրդներ:

Եթէ որեւէ տեղ (եկեղեցիում, թատրոնական
սրահում, շուկայում, ուխտատեղիում, հրապարակական
միտտինգում) հաւաքուած են մի քանի
հարիւր հայ մարդ, — ուշադիր դիտողը կը գտնի