Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լու ընդունակութիւն ունի. չէ՞ որ այրելու
ընդունակութիւնը՝ նոյն տաքացնելու ընդունակութիւնն
որ այնքան արժէքաւոր. այնքան անհրաժեշտ
է մարդու համար:

Իթթիհատական Թիւրքիան բնաջինջ արաւ
կամ երկրից դուրս քշեց արեւելեան վիլայէթների
ամբողջ հայ ազգաբնակութիւնը։ Ահա՛ ազգային
պայքարի մի արտայայտութիւն, պայքարելու
մի ձեւ, որի որակումը վէճ չի վերցնում:

Բայց ահա եւ մի ուրիշ արտայայաութիւն.
Վանի մէջ գերմանական միսիօնարները հիմնեցին,
ամերիկեան շատ լաւ դպրոցի կողքին, իրանց
սեփական, աւելի եւս լաւ դպրոցը, հաւաքեցին
հայ մանուկներին եւ - հայերէն լեզուի
ու ուրիշ գիտութիւնների շարքում - սովորեցրին
նաեւ գերմաներէն կարդալ—գրել ու մի քիչ խօսել:
Սա եւս ազգային պայքար է. գերմանական
լեզուն եկել է Վան պայքարելու անգլիական լեզուի
դէմ, նոր նուաճումներ անելու, լայնացնելու
իր տարածման սահմանները:

Մի այլ օրինակ. ռուսական թատրոնը պայքարում
է այսօր ֆրանսիական թատրոնի դէմ,
բեմադրում է նոյնիսկ Փարիզի բեմերի վրայ իր
երկերն ու իր արտիստները, խաղալու ձեւը, ուրոյն
հետ, ուրոյն ոճը եւ գեղարուեստական արտայայտութեան
այնպիսի միջոցներ, որ խորթ ու
անծանօթ են եղել ֆրանսիական թատրոնին:

Արդ՝ իթթիհատականների գործը ցնցեց ամ–