Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րողջ մարդկութիւնը, ընդհանուր զզուանք ու
զայրոյթ առաջ բերեց. բայց ոչ ոք չբողոքեց
գերմանական միսիոնարների կամ Ստանիսլաւսկու
թատրոնի դէմ, թէեւ երեքի արածն էլ նոյն
ազգային պայքարի արտայայտութիւններն են:

Ինչո՞վ բացատրել այս տարբերութիւնը:

Պատասխանը պարզ է. որովհետեւ.
իթթիհատականները ոչնչացրին արժէքներ (մարդկային
կեանք ու տնտեսութիւն), մինչդեռ գերմանական
միսիոնարներն ու ռուս արտիստները նոր արժէքներ
ստեղծեցին:

Ջարդերը թիւրհահայաստանում զրկեցին
կեանքից մի քանի հարիւր հազար մարդ եւ ուրիշ
հարիւր հազարներին տնաւեր ու տնազուրկ արին,
դժբախտացրին. ապա՝ զրկեցին Մերձաւոր
Արեւելքը - ուրեմն եւ ամբողջ մարդկութիւնը
- աշխատաւոր ձեռներից ու քաղաքակրթական
տարրերից:

Կործանարար գործ էր սա:

Բայց ամերիկեան ու գերմանական միսիոնարները
պայքարելով Վանում իրար դէմ,
սովորեցրին հայ մանուկներին գերմաներէն ու անգլիերէն
լեզու, մի քիչ աւելի քաղաքակրթութիւն
մտցրին երկրի մէջ, մի քիչ աւելի կապեցին Վանայ
հայութիւնը Եւրոպայի ու Ամերիկայի հետ,
հեշտացրին հաղորդակցելու ու աշխատակցելու
միջոցները:

Շինարար էր այս գործը։