Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուի մի հատիկ ազգութեան մէջ, այսինքն՝ կլանուի
մի տիպի մշակոյթի մէջ...

Այդ ես չեմ կարող ասել: Պէտք է ասեմ ճիշդ
հակառակը - այն, որ՝ իմ խոր համոզումով՝
մարդ-անհատն ու մարդկութիւնը այդ դէպքում
շա՛տ բան կորցրած կը լինեն ու շահած:

Թ.


I


Թողնեմ վերացական դատողութիւնները եւ
խնդիրը լուսաբանելու համար՝ փորձեմ խօսել
կենդանի օրինակներով:

Ահա երկու ինքնատիպ, լրիւ – արտայայտուած
ու որոշակի կաղապարուած մեծ ազգեր -
անգլիականն ու ֆրանսիականը:

Ի՞նչ շահած կամ կորցրած կը լինէին իրանք
ֆրանսիացիներն ու անգլիացիները - եւ ես, որ
ոչ անգլիացի եմ (ոչ ֆրանսիացի - եթէ անցեալում
գոյութիւն ունեցած չլինէր կամ ապագայում
դադարէր գոյութիւն ունենալուց այս երկու
ազգերից մէկը կամ միւսը:

Մօտ քառասուն միլիոն ֆրանսիացի կազմում
են այսօր ֆրանսիական ազգը, մօտ քառասուն
միլիոն անգլիացի (բարդութիւնները վերացնելու