Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար հաշուի եմ առնում միայն բուն Անգլիան
ու կլորացնում եմ թուերը) կազմում են անգլիական
ազգը։ Ի՞նչ կը լինէր, եթէ՝ փոխանակ այդ
երկու անջատ ազգերի՝ գոյութիւն ունենար մէկը
միայն առանց միւսի, - ութսուն միլիոնանոց մի
անգլիական ազգ (առանց ֆրանսիականի) կամ
ութսուն միլիոնանոց ֆրանսիական ազգ (առանց
անգլիականի)։

Կարելի Է ասել առանց վերապահումների ու
տատանումների, որ ամբողջ քաղաքակրթութիւնը
կունենար ուրիշ կերպարանք, քան ունի այսօր.
այդ երկու ազգերից մէկի պակասը խորապէս
անդրադարձած կը լինի հոգեկան ու նոյնիսկ
նիւթական մշակոյթի բոլոր երեւոյթների
վրայ: Ընդգծում եմ՝ բոլոր երեւոյթների: Բայց
իմ թէզը հիմնաւորելու համար բաւական եմ համարում
մատնանիշ անել այստեղ մի հատիկ պակասը
միայն - լեզուներից մէկի պակասը։

Պարզ է, որ եթէ պակաս էր ազգերից մէկը,
պակասած պիտի լինէր նաեւ լեզուներից մէկը.
չէր լինի եւ անգլիերէնը, ե՛ւ ֆրանսերէնը, այլ
կը լինէր կամ միայն անգլիերէնը (կրկնակի ծաւալով,
բայց առանց ֆրանսերէնի), կամ միայն
ֆրանսերէնը (դարձեալ կրկնակի ծաւալով, բայց
դարձեալ առանց անգլիերէնի):

Եթէ պակասէր լեզուներից մէկը, պակասած
կը լինէր նաեւ գրականութիւններից մէկը, մարդկութիւնը
չէր ունենայ ե՛ւ անգլիական, ե՛ւ ֆը–