Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անգլիականի մէջ), ես չէի ունենայ Հիւգոյի
«Աստուածամայրը», այլ կունենայի մի երկրորդ
«Դորվարդ», որ գրած էր լինէր մի երկրորդ
Սկոտ։ Իսկ եթէ գոյութիւն չունենար անգլիական
ազգը (օրինակ՝ լուծուած լինէր ֆրանսիականի
մէջ), ես չէի ունենայ «Քվենտէն Դորվարդը,
այլ կունենայի մի ուրիշ «Փարիզի Աստուածամայրը»,
որ գրած կը լինէր մի ուրիշ Հիւզօ (ասենք՝ մի
Պ. Մերիմէ գրած կը լինէր մի «Քրոնիկոն
Շարլ 9րդի ժամանակներից»):

Բայց երկրորդ «Դորվարդը» (ինչ անուն էլ
կրի նա) երբեք չի կարող լրացնել (Աստուածամօր)
պակասը, ինչպէս եւ երկրորդ (Աստուածամայրը)
(ասենք՝ Մերիմէի «Քրոնիկոնը») երբեք
չի կարող փոխարինել բացակայող «Դորվարդը»:
Չի կարող, որովհետեւ տարբեր տիպի գրական
երկեր են սրանք:

Ուշադրութիւն դարձրէք այս խիստ կարեւոր
հանգամանքի վրայ։

Ֆրանսիական վէպը՝ անկախ Հեղինակից,
նոյնը չէ, ինչ որ է անգլիականը. ֆրանսիական
վէպը՝ երբ եւ ում ձեռով էլ գրուած լինի, մնում
է միշտ ֆրանսիական ու միայն ֆրանսիական:

Հնարաւորութիւն չունեմ ապացուցանելու
այս ճշմարտութիւնը եւ ոչ էլ կարիք, քանի որ
նա վաղուց արդէն ճանաչուած ու հաստատուած
է: Կասկածողներին խորհուրդ եմ տւսլիս թերթել