Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրականութեան պատմութիւնն ուսուցանող առաջի
պատահած ձեռնարկը կամ - որ աւելի լաւ
է - յիշել, քննութեան առնել ու վերլուծել սեփական
տպաւորութիւնները: Յիշեցէք ձեզ ծանօթ
ֆրանսիական ու անգլիական հեղինակները,
յիշեցէք նրանց երկերը (խօսքս մեծ հեղինակների
ու գրական բարձր արժէք ունեցող երկերի մասին
է, հարկաւ), համեմատութեան դրէք ձեր
գիտցածը եւ կը տեսնէք - վստահ եմ, թէ կը
տեսնէք, - որ կայ մի ուրոյն գիծ, մի առանձին
Համ ու Հոտ, որ կապում է ի մի ամբողջ անգլիական
գրականութիւնը եւ որոշակի բաժանում է
ֆրանսիականից:

Կորնելն ու Մոլիերը, Ռուսոն ու Վոլտերը,
Լը Սամն ու Բօմարշէն, Շատօբրիանն ու Հիւզոն,
Ստենդալն ու Բալզակը, Ֆլորերն ու Զոլան, Ռոստանն
ու Ա. Ֆրանսը - տարբեր ժամանակների,
տարբեր «դպրոցների», տարբեր տաղանդների ու
տարրեր անհատականութիւնների վարպետներ են.
բոլորն էլ սակայն Ֆրանսիացի են, բոլորն էլ գրել
են ֆրանսերէն լեզուով եւ այս իսկ պատճառով
բոլորի երկերն էլ որոշակի դրոշմուած են նոյն
ֆրանսիական ազգային դրոշմով: Տեսէ՛ք. նոյն
յստակ կանոնաւորութիւնը կառուցուածքի մէջ,
այսինքն՝ նոյն արհեստականութիւնն ու «վարպետութիւնը»
նիւթի դասաւորման, գործողութեան
դարդացման, հոգեբանական հիմնաւորումների ու
նկարագրերի մէջ. ձեւի ու համաչափութեան նոյն