ուրոյն եղանակը - սա՛ է, որ կազմում է ազգը եւ սա է, որ ծնունդ Է տալիս լեզուներին: Լեզուները չեն շինում գործարաններում անկենդան նիւթերից, ինչպէս շինւում է գրամոֆոնը եւ չեն յօրինւում գիտնականների խուցերում, ինչպէս յօրինւում է համր—խուլերի այբբենը։ Ոչ, լեզուները ծնգում են կենդանի օրդանիզմներից — ազգ մարմիններից — ինչպկս ծնւում է ամէն մի կենդանի էակ:
էսպերանտոն (միջազգային, արհեստականօրէն շինուած, պայմանական լեզուն) լեզու չէ եւ երբեք չի կարող լինել, երբեք չի կար՞ղ փոխարինել կենդանի լեզուները:
Չեմ ուզում ասել թէ՝ ուրեմն՝ աւելորդ բան է էսպերանտոն: Ոչ, նրա մեծ օգտակարութիւնը ու նոյնիսկ բացարձակ անհրաժեշտ էութիւնը ակներեւ է այնտեղ — բայց այնտեղ միայն, - ուր տարբեր լեզուների մարդիկ հաղորդակցութեան մէջ են մտնում՝ բովանդակութեամբ պարզ ու գունաւորումներից զուրկ մտքեր փոխանակելու համար:
Եթէ ես ափ եմ իջել Նագասակի նաւահանգստում ու պւտք է հարցնեմ ճափոն ոստիկանից «Նիպոն» պանդոկի ճամբան, պարզ է, որ էսպերանտոն մեծ ծառայութիւն կարող է մատուցանել ե՛ւ ինձ, եւ ճափոն քաղաքապահին: Եթէ ես տեղեկութիւն պիտի առնեմ Բուէնոս–Այրէսից, թէ ինչ գնի է ցորենը այնտեղի շուկայում. եթէ