Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անըմբռնելի կամ անթարգմանելի է եղել ռուս
թարգմանիչների համար:

Թերեւս Վ. Բրիւսովը ու իր աշխատակիցները
չեն գիտցել կամ լաւ չեն գիտցել Հայերէն եւ
թարգմանել են երրորդ անձերի օգնութեամբ...
բայց ահա մի ուրիշ օրինակ։

Տարիներ առաջ, Ախթամարի վանքում, մի
շատ տաղանդաւոր ծերունի՝ Կարճկանցի Խուդոն
թարգմանած էր ինձ համար քրդական երգեր:
Անգրագէտ մարդ էր Խուդոն, բայց մանկութիւնից
վարռուած էր քրդերէնին — երկար տարիներ
երգիչ էր եղել մի քուրդ ցեղապետի մօտ — իսկ
հայերէնին (իր գաւառաբարբառին, հարկաւ) տիրում
էր վարպետօրէն: Եւ ահա այս մարդը, որ
ինքն էլ բնածին բանաստեղծ էր — բանաստեղծ
«ողորմութեամբ Աստուծոյ» — մի մարդ, որի
ամէն մի խօսքը բանաստեղծական էր, պատկերաւոր,
հիւթալի, լիահնչիւն ու անարատ, այս
երգիչ—աշուղը չէր գտնում բառեր՝ քրդի երգը
հայերէնի վերածելու համար: Թարգմանում էր,
ասում, ուղղում իրան, որոնում ու փոխում խօսքը,
կրկին փոխում ու - յուսահատւում. չէ՛,
չեղաւ... այդպէս չէ... չի լինում... հայերէն
չի ասուի... Մի տե՛ս, թէ ի՞նչ է ասում քուրդը։
Ու մոռանալով, որ ես չեմ հասկանում քրդերէն,
սկսում էր երգէլ ու ասել բնագիրը: Ասում Էր ու
ոգեւորւում, հիանում՝ ինձ համար անմատչելի
գեղեցկութիւններով: Ու ապա հարցնում էր,