Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարդկային ընկերութեան մէջ գոյութիւն ունեցող
բազմազանութեան արտայայտութիւններից
մէկն են, շաւո կարեւորը, անփոխարինելին: Ազգերի
վերացումը (որքան դա տեղի է ունենամ
պատմութեան մէջ) յետադիմական երեւոյթ է եւ
ո՛չ առաջադիմական:

Պարզից դէպի բարդը, միակերպութիւնից
դէպի բազմապիսութիւն — սա է տիրող օրէնքը
ե՛ւ բնախօսական ե՛ւ ընկերային կեանքում:

Պարսիկը երգում է միաձայն: Նոյնը եւ հնդիկը
նոյնը եւ հայ գեղջուկը: Եթէ քառասուն
պարսիկ երգեն խմբովին, բոլոր քառասունն էլ
կերգեն ունիսոն (նոյնիսկ պարզ օկտաւի
գործադրութիւնը անծանօթ է այս երգիչներին):
Ձայների բաժանումը ու բաժանուած ձայների
ներդաշնակը նրանց ակորդը խորթ է ու անմատչելի
պարսիկի ականջի համար: Նա գիտէ
միայն մի ներդաշնակութիւն, ամէնից պարզը՝
ունիսոն:

Բայց իտալացին, գերմանացին կամ ռուսը
ունեն ու սիրում են բազմաձայն երգեցողութիւն,
մելոդիան բարդացնամ են հարմոնիայով. հիմնական
մելոդիայի վրայ աւելացնում են զուգընթաց
մելոդիաներ:

Արդ, ամէն կասկածից վեր է, որ գերմանական
երաժշտութիւնը իբրեւ տիպ կամ իբրեւ
զարգացման աստիճան՝ աւելի բարձր է, քան
պարսկականը, - աւելի հարուստ է արտա–