Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յայտուելու միջոցներով, ասելի լրիւ է ու բազմակողմանի:

«Զարգահն» ու «Մաուրը» կարելի է երգել մի
ձայնով կամ նուազել մի գործիքի վրայ (թէեւ
այստեղ էլ մարդկային ձայնը կարիք ունի նուազի
օգնութեան եւ թառը՝ քամանչի ընկերակցութեան):
Քանի դեռ մարդու երաժշտական զարգացումն
ու պահանջը կանգնած են «Չագահի»
բարձրութեան վրայ, միաձայն երգն ու նուագը
կարող են գոհացնել նրան: Բայց երբ անցնում
է այդ սահմանը անհրաժեշտ են դառնում
արտայայտուելու աւելի բարդ ձեւեր ու միջոցներ:
Եւ ահա soloի կողքին զարգանում է ու հաստատւում
duo, trio quartetto ու աւելի բազմաձայն
խմբաւորումներ, իսկ թառին փոխարինում Է
լիահնչուն ակորդների ընդունակ դաշնամուրն ու
օրգը:

Բայց սրանք էլ անզօր են բաւարարելու միշտ
աճող պահանջը: Չոպէնի սոնատները ու Լիստի
ռապսոդիները նուագելու համար դաշնամուրը
միանգամայն ձեռնհաս գործիք է: Բայց Բեթհուիենի
սիմֆոնիները ու Վագների օպերաները պահանջում
են արդէն մեծ օրֆեստրներ, բազմազան
ու բազմահնչուն գործիչներով — «Պարսիֆալի»
հսկայական շինուածքը չի կարելի տեղաւորել ոչ
դաշնամուրի, ոչ իսկ օրգի մէջ:

Մարդկութիւնը - օրֆեստր է, որ նուագում
է միշտ աճող ու միշտ բարդացող կեանքի մեծ