Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տուկ են Լոհենգրինի մազերի ներքին pigmentation
եւ որ այդքան գայթակղեցրել են ինձ:

Շատ կուզենայի, որ օրքեստրի մէջ նուազեմ
առաջի ջութակը: Բայց՝ մանկութիւնից՝ իմ հօր
տան մէջ գտել եմ մի փոքրիկ սրինգ միայն, ջութակ
չի եղել այնտեղ: Ի՞նչպէս անեմ։ Կարող եմ,
ի հարկէ, դէնը ձգել իմ պապենական դործիքը ու
արտասահմանից մի հատ լաւ ջութակ բերել տալ:
Այդ կարող եմ անել:

Բայդ խնդիրը դրանով չի լուծւում. բաւական
չէ ջութակ ունենալը (պէտք է նաեւ կարողանամ
խօսեցնել այդ փայտի կտորը, չունչ ու
կենդանութիւն տամ նրան, հնչեցնեմ իր մէջ
թաքնուած մեղեդիները: Եւ ահա ա՛յդ է, որ չի
յաջողւում ինձ:

Մեր թաղում, սերունդից սերունդ, շարունակ
սրինգ են նուագել մարդիկ, սրինգով է սնուել
իմ ականջը ու մատներս էլ շինուած են սրինգի
ծակերի համար, չեն յարմարւում ջութակի
լարերին... Արտասահմանեան թանկագին
գործիքը իմ ձեռում կորցնում է կարծես իր
շնորհքը, երաժշտական ամբողջ կարողութիւնը,
ողբալիօրէն ճռռում է ու ճչում՝ ինչպէս աբարանցու
վաղուց չիւղած սայլը: Նուագելիս՝ ես
տանջում եմ ինձ, տանջում եմ ջութակը, տանջում
եմ հարեւաններիս, որոնք չգիտեն ուր
փախչեն իմ երաժշտութիւնից:

Ահաւասիկ մի հանգամանք, որ բարդացնում