Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գիտակցութեան ու գիտակցութիւնից բխող գնահատման
խնդիրն է։

Եթէ մենք հարցնում ենք՝ պէ՞տք են արդեօք
ազգերը, ո՞ւմ են պէտք եւ ի՞նչի համար,
պարզ, որ հարցը զուտ իդէոլոգիական բնոյթ ունի:

Թէ ինչո՞ւ, եւ ի՞նչպէս են գոյացել ազգային
բաժանումները անցեալում, ինչու եւ ի՞նչպէս
պահել են գոյութիւնը մինչեւ այսօր ու պիտի
վերանա՞ն ապագայում թէ ոչ, — այդ փաստային
գրութիւնները չեն (անցեալում, ներկայում
ու հաւանական ապագայում), որ զբաղեցնում են
մեր միտքը, այլ այն թէ ի՞նչ արժէք պէտք է տալ
փաստին («լաւի» ու «վատի» մեր ըմբռնումով)
եւ հետեւապէս ի՞նչ գիրք բռնել նրա հանդէպ
(մեր կարողութեան սահմաններում):

Ես հայ եմ ու միւս հայերի հետ միասին կազմում
եմ հայ ազգը — սա պատմական փաստ է,
ակներեւ ու անհերքելի իրողութիւն:

Մենք — հայ ազգը կազմող հայ մարդիկս —
կարող ենք (ինչպէս ցոյց է տալիս պատմութիւնը,
մեր եւ ուրիշ ազգերի անցեալն ու ներկան)
ամրանալ ու ինքնահաստատուել ազգայնօրէն.
բայց կարող ենք ե՛ւ տկարանալ, չէզոքանալ,
ապազգայնանալ աստիճանաբար: Կարելիութիւն է
սա, — կարելիութիւն, որի մէջ ուրիշ բազմազան
գործօնների շարքում՝ որոշ տեղ ունի նաեւ
մեր հաւաքական ցանկութիւնն ու կամքը: