Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առնել ամբողջ երիտասարդութիւնը և բիւղջէի երեք
քառորդը յատկացնել զինուորական
նախարարութեան. նա կարող է բաւականանալ շատ
փոքր բանակով, որովհետեւ վտանգի րոպէին իր
կողքին է դաշնակցութեան ամբողջ զօրքը:
Միջպետական յարաբերութիւնների մէջ նա այլեւս
այն ոյժը չէ, որի խօսքը լսւում էր սոսկ
քաղաքավարութեան համար — եթէ միայն լսւում էր
երբեւէ — եւ որին չի տրւում ոչ մի արժէք. այսօր
իր անունից խօսում է դաշնակցութիւնը եւ
խօսքը արժէքացնում է իր ամբողջ թափով՝
քաղաքական, տնտեսական ու ռազմական:
Եւրոպայի, արեւելեան Ռուսաստանի ու Պարսկաստանի
հետ հաղորդակցելու հնարաւորութիւնը կախուած
չէ այլեւս Վրաստանի, Ադրբեջանի կամ Նախիջեւանի
քմահաճոյքից. Երեւան—Բաթում, Երեւան—Ջուլֆա
երկաթուղիները Հայաստանի տրամադրութեան
տակ են: Ապրանքների փոխանակութիւնը,
երկրից դուրս հանելն ու երկիր ներս
բերելը, չի կաշկանդուած մաքսային խեղդիչ
գծերով, Խորհրդալին Միութեան ամբողջ տարածութիւնը
բաց շուկայ է Հայաստանի առջեւ:
Տնտեսապէս քայքայուած ու խոշոր եկամուտներից
զուրկ Հայաստանը մինչեւ այսօր չի կարողացել —
եւ գուցէ դեռ երկար մամանակ չի կարողանայ —
հաւասարակշռել իր պետական բիւդջէն,
ծածկել ելքը սեփական մուտքերով. դաշնակցութիւնը
օգնութեան է գալիս ու պակասի մի