Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անկախ ժառանգութեան ու միջավայրի ազդեցութիւններից):
Մինչդեռ ազգային առանձնայատկութիւնները
շատ զգալի չափերով ժառանգական
ստացուածքներ են: Կրօնը կարելի է փոխել (ինչպէս
կարելի է փոխել հպատակութիւնը, քաղաքական
դաւանանքը, կուսակցութիւնը), բայց
փոխել ազգութիւնը) վերածնել վրայից ազգային
ուրոյն տիպարը, ազատուել ժառանգօրէն ստացուած
ազգային առանձնայատկութիւններից, հոգու
ուրոյն կաղապարումից — անկարելի բան է:
Սերունդները միայն կարող են կատարել այդ աշխատանքը.
անհատը չէ կարող, որքան էլ ցանկանայ:

Հայը կարող է անկեղծօրէն ընդունել մահմեդականութիւն,
կարող է դառնալ շատ ջերմեռանդ,
խորր հաւատացող, իսկական ու կատարեալ
մուսուլման. բայց երբեք չէ կարող դառնալ
թուրք կամ արաբ: Սա արդէն ազատ ընտրութեան,
կամքի, ցանկութեան ու համոզմունքի
խնդիր չէ, այլ մի ուրիշ բան՝ շատ աւելի խորն
ու արմատական: Հայը՝ իբրեւ քաղաքական միաւոր
կարող է չէզոքանալ, մոռանալ կամ հրաժարուել
իր հայութիւնից, իւրացնել քաղաքական
իդէալներ, որ պատկանում են մի ուրիշ ազգութեան
(օրինակ՝ Հրեայ Renanը ներշնչուած է
ֆրանսիական ազգասիրութիւնով). կարող է նոյնիսկ
դաւաճանել իր ազգին, անցնել հակառակորդի
կողմը (ցարական Ռուսաստանի նորագոյն