Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան երկը — գոյութիւն չունեն իրականութեան
մէջ:

Չէք կարող, ի հարկէ:

Դուք կարող էք տարբեր գաղափար ունենալ
գեղարուեստի էութեան ու ծաւալման (սահմանների)
մասին, նրա ծագման ու աղբիւրների, զարգացման
օրէնքների ու հանրային արժէքի մասին,
բայց նրանց գոյութիւնը չէք կարող հերքել: Կարող
էք, օրինակ, վիճել թէ գեղարուե՞ստ է
արդեօք պաստառները գունաւորելու կամ ճաշի
սեղանը ծաղիկներով զարդարէլու արհեստը.
բայց չէք կարող հերքել, թէ կան գործունէութիւններ —
օրինակ՝ երգ յօրինելը կամ արձան
քանդակելը — որոնց դեղաբուեստական լինելը
անվիճելի է: Կարող էք վիճել գեղարուեստակա՞ն
գործ պէտք է համարել թէ՞ գիտական Միշլէի
գրած «Ֆրանսիայի պատմութիւնը» կամ Նիցչէի
փիլիսոփայական որոնումները. բայց չէք կարող
ժխտել, որ Միքէլ Անջելոյի քանդակները,
Շեքսպիրի դրամաները, Ռամպրանտի նկարները,
Բեթհովէնի սիմֆոնիաներն ու Տոլոտոյի վէպերը՝
գեղարուեստական երկեր են (թո՛ղ որ «վատ»,
վնասակար գեղարուեստի երկեր լինեն, ինչպէս
որակում է ինքը Տոլստոյը):

Ամէն կասկածից դուրս է, որ գեղարուեստական
գործունէութիւնն ու նրա արդիւնքը՝ գեղարուեստական
երկերը՝ գոյութիւն ունեն, թէկուզ
մենք չկարողանանք հասկանալ ու ճշդօրէն սահ–