Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արել ազգային միութիւնը եւ նուաստացրել նրա
քաղաքական կշիռը:

Ես վերջապէս, կրօնի արժէքը հասկանալու
համար բաւական է յիշել հրեաների օրինակը:
Հրէութիւնը վաղուց արդէն կրցրել է ազգային
կապերի մեծագոյն մասը եւ եթէ այնուամենայնիւ
պահել է ինքնագիտակցութիւնը ու հանդիսանում
է այսօր իբրեւ ազգ, — դա պէտք է
բացատրել գլխաւորապէս մովսիսեան օրէնքով, որ
դարերից ի վեր եղել է ու այսօր էլ մնում է
հրեաների ազգային կրօնը։

V


Ազգային հաւաքականութիւնը կազմող տարրերի
մէջ ամէնից կարեւորը, ամէնից բնորոշը ու
ամէնից վճռականը՝ լեզուն է: Ոչ ցեղը, ոչ պետութիւնը,
ոչ տերիտորիան ոչ կրօնը, ոչ կենցաղը
եւ ոչ մի այլ յատկանիշ չի կարող բացատրել
ու սահմանել «ազգ» երեւոյթը այնքան լրիւ,
որքան լեզուն: Մինչ այն աստիճանի, որ կարելի
է ասել առանց մեծ տատանումների, որ ազգը
իր երեք քառորդով լեզու է եւ որ լեզուն երեք
քառորդի չափով սպառում է արդէն «ազգ» գաղափարի
բովանդակաթիւնը:

Տեսանք արդէն, որ չի կարելի նոյնացնել ամբողջովին
ազգն ու լեզուն, որ այդպիսի նոյնացման
դէմ կան շատ լուրջ առարկութիւններ: Բայց