Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կըտակի նըման, այրված դեմքերից
Քըրտինքն է վազում ու շոգիանում։
Եվ խո՜րթ է նըրանց թուլամորթ տրտունջ.
Արյունն է եռում բանուկ ձեռքերում.
Արդար վաստակի սերն է սրբաշունչ
Նըրանց ուժ տալիս ու ոգևորում։
Երկի՛նք գըթառատ, որ լույս-հայացքով
Նայում ես չարքաշ մըշակի կյանքին —
Այդ կյանքը լի է հազա՜ր զըրկանքով...
Մի՛ թող դու նըրան կարոտ քո խնամքին։
|
|
ԿՅԱՆՔԻ ԽԱՂԸ
Կյանքի խաղ էր — պատահեցանք,
Մըտերմացանք մենք իսկույն.
Ե՛վ սիրեցինք, և՛ հիացանք,
Օրեր տեսանք վարդագո՜ւյն...
Կյանքի խաղ է — բաժնվում ենք,
Զո՜ւր են և՛ վիշտ, և լալիք...
է՛հ, սիրելի՛ս, միայն մենք չենք
Կյանքի ձեռքին խաղալիք...
|
|
ԱՆՎԵՐՋ ՄԱՔԱՌՈԻՄՆ
Հո՛գ չէ. թե նորից կյանքդ չարաչար
Մեզ խաբեց, եղբա՜յր... Եվ այսօր մեր շուրջ
Նորից տիրել է սըրտամաշ խավար,
Չե՜ն շողում էլ մեզ ո՛չ հույս, ո՛չ անուրջ...
Եվ խավար հեռուն աչքներըս հառած,
Անսեղան հյուր ենք կյանքի խընջույքում.
|
|