Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Եվ սատանեն գըլխի վերև
Քըչփըչում էր ականջին.
«Ա՜, բարեկա՛մ, գալըդ բարև,
Ցանկալի՜ հյուր մեր միջին…»։
Աղեն սոսկաց… «Վա՛յ իմ փողեր,
Վա՜յ, խաբվեցի…»— նա գոռաց,
Եվ երբ զարթեց, շա՜տ ուրախ էր,
Որ դեռ ժամը չէր շինած…
|
|
ՀԵՇՏ ՃԱՄՓԱ
Ի՛նչ ճամփով հեշտ է միշտ լըցնել գըրպան —
Հարուստն այդ ճամփեն լա՜վ է իմանում.
Մեկին բաշխում է նա իր հին գուլպան,
Իսկ հարյուր-մեկի շապիկն է հանում…
[1896]
|
|
ԿՅԱՆՔԻ ԽՆՋՈՒՅՔԸ
Թե կյանքի խընջույք հյուր գնաս ոտով,
Կասեն. «Տեղ չկա՛» — և կանցնես մոտով.
Իսկ թե շնորհ տանես սեփական կառքով,
Հիմա՜ր էլ լինես… կընդունեն փառքով։
[1896]
|
|
«ՋՈՒԽՏԸ» ԵՎ «ԿԵՆՏԸ»
Մարդը տըգեղ, կոշտ ու կոպիտ,
Հոգին՝ դատա՜րկ, ջեբը՝ լիք.
Կին է առել ծաղկափըթիթ,
Իբրև ձեռքի խաղալի՜ք…
|
|