Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Նրա՛նց պետք է սպասավորե միշտ մուսան,
Եվ այդ տաղն է ամենից վե՜հ, սըրբազա՜ն…
Ժողովրդի ցավն ու դարդը հիշեցնել
Ամբոխ դասին, երբ խրախճանքին անձնվեր՝
Նա անփույթ է, նա խընդում է ու երգում.
Շարժել խիղճը հըզորների չոր կըրծքում,
Նրանց ուշքը հանուր վըշտին դարձնելով.—
Օ՜, դրանից է՛լ մեծարժան, մեծագով
Ի՞նչ նըպատակ, ի՞նչ կոչում կա. ընկերնե՛ր,
Որին պոետն իր քընարով ծառայեր…
Ես հեգ ազգիս նվիրեցի իմ քընար.
Գուցե, մեռնեմ նրան անհա՜յտ ու օտա՜ր,
Բայց ես նրան ծառայեցի—և խաղաղ,
Հանգիստ խըղճով կը ողջունեմ ցուրտ դագաղ։
Կըռի՜վ, կըռի՜վ ազգի համար եռանդուն։
Թո՛ղ չըհաղթե ամեն կըռվող թըշնամուն,
Թո՛ղ նա ընկնի…բայց ամեն մեկն, սիրելի՛ք,
Պետք է անշուշտ նետվի կըռվի փոթորիկ…
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .


Օ՛Ր-Օ՛Ր, Օ՛Ր-Օ՛Ր

Ճընշում է կուրծքըս անձկություն անհագ,
Տանջանքին հաղթել չեմ կարողանում…
Եվ, որպես զոհին դեպի սուր դանակ,
Ինձ մահի դուռն է իմ ցավը տանում։
Ո՞ւր ես, ո՛վ մուսա, ո՞ւր—երգըդ նախկին,
Ես էլ երգ չունե՜մ, հայացքըս անլո՜ւյս,
Հազիվ եկել եմ՝ հենվելով փայտին,
Որ ասեմ—մեռնե՛նք, էլ չըկա՜ մեզ հույս։

Եվ ես լըսում եմ, ինչպես բահ, թիակ
Խուլ թըխկթըխկում են… և ապա լըռում…
Եվ չըկա՜ մուսաս—իմ կարող հրեշտա՜կ,
Եվ հանգ հյուսելն է ինձ դավաճանում։
Բայց այդ խորանինջ գիշերվա ժամին