Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես միայնակ չեմ… Ահա՛ սքանչելի
Մի ձայն է հասնում իմ ականջներին—
Այն մորըս ձայնն է. «Որդյա՛կ սիրելի,
Ժա՛մ է. ժամ է քեզ,— ասում է նա ինձ,
Որ միջօրեի այդ կիզիչ տապից
Դու ազատ՝ գըտնես խաղաղ օթևան,
Նընջի՛ր, իմ զավա՛կ, նընջի՛ր, աննըմա՛ն.
Առ քեզ վաստակիդ ցանկալի պըսակ,
Ստրո՛ւկ չես այլևս, այլ—պսակված արքա.
Չես մաշվիլ այլևս ծանըր բեռի տակ,
Ոչ ոք չէ՛ կարող իշխել քո վըրա»։
«Մի՛ վախիր շիրիմից—օտա՜ր չէ նա ինձ,
Մի՛ վախիր, թե կան որոտ ու կայծակ,
Մի՛ վախիր թույնից և ո՛չ էլ սըրից,
Երկյուղալի չե՛ն շըղթա ու մըտրակ.
Մի՛ վախիր հողմից, ահեղ փոթորկից,
Անսուտ օրենքից, ապօրեն գործքից,
Մի՛ վախիր—էլ լաց, հառաչք մարդկային
Չեն հուզիլ մաշված քո սիրտն ու հոգին»։

Քընի՛ր, մարտիրո՜ս, հեզ, համբերատար,
Եվ դու կըտեսնես հայրենի աշխարհ,
Ազա՜տ ու հըպա՜րտ, քա՜ջ ու բախտավո՜ր,
Քընի՛ր դու հանգիստ… օ՛ր–օ՛ր–օ՛ր, օ՛ր-օ՛ր։
Դեռ երեկ մարդկանց չարաթույն լեզուն
Ա՛յնքան անարգանք հասցրեց քո հոգուն,
Բայց դու աներկյուղ ողջունիր մահվան,
Վե՛րջ ամեն ինչին, վե՛րջ և չարության…
Մի՛ վախիր, հոգյա՛կ, և զըրպարտանքից,
Դու տուրք կենդանի հատուցիր նրան.
Մի՛ վախիր ձըմռան դըժնդակ ցըրտից,
Ես քեզ կը թաղեմ ջերմաշունչ գարնան»։
«Մի՛ վախիր թույնից դառըն մոռացման,
Տե՛ս, արդեն, որդյա՜կ, բըռնել եմ ձեռքիս
Պըսակը սիրո, պըսակը ներման,
Որ հայրենիքն է քեզ պարգև տալիս…
Համառ գիշերին կը հաղթե ցերեկ,