Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կիրք, ավյուն ու խանդ թե ծանո՛թ չեն քեզ,—
Գընա՛ , հեռացի՛ր... Ցանկալի՜, անգի՜ն
Դու շքեղ զարդ ես մեծատան կրծքին...
[1898]


ՆՈՐ ՍեՐՈԻՆԴ

Որպես ձմռան շղթաներում կաշկանդված
Մայր-երկիրը լուռ հեծում է ըղձալով,
Որ կա՛ գարուն և նա մի օր անկասկած
Փայլելու է՝ երկրին նորից կյանք տալով,—

Այդպես և՛ դու, իմ տառապյա՛լ ժողովուրդ,
Դու տանջվելով, չես դադարում հուսալու,
Որ կա՛ քո մեջ մատաղ մի ուժ — նոր սերունդ,
Եվ այդ ուժն է քո կուռ շղթան փշրելու...
[1898]


ՏՈ՛ԻՐ ՁԵՌՔԴ, ԸՆԿԵ՛Ր...

Տո՛ւր ձեռքըդ, ընկե՛ր,— այս ծանր օրերին
Թո՛ղ գործի սիրով հուզվին մեր սրտեր.
Նայի՛ր — մեր առջև շա՜տ նեղ Է ուղին,
Մեր շուրջը — դժգույն, սրտամաշ պատկեր...

Դեռ խոր թմրություն հայրենի երկրում,
Ազգը ծարավի ուսման, գիտության.
Ազգային ղեկը անշարժ ձեռքերում,
Եվ իշխող ոգին հետադիմության...

Վառ մտքի առաջ փակված ասպարեզ,
Թզուկին պահած և՛ գործ, և՛ դափնիք.
Օ՜, ընկեր, կարծես, մեր կյանքն է կըրկես.
Ուր քաջ վխտում են խեղկատակ մարդիկ-


26—Բանաստեղծություններ